Հայ
Eng
Հայտնի են «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության հաղթողները
07 ապրիլի 2022

Հայտնի են «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության հաղթողները

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Ապրիլի 5-ին ամփոփվեցին «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության արդյունքները: Միջոցառումը կազմակերպել էին Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը՝ Կանաչ Կլիմայի Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ծրագրի շրջանակում և ՀՀ շրջակա միջավայրի նախարարութունը՝ ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարության ու ՀՀ կանանց հարցերով խորհրդի հետ համագործակցությամբ: Մրցանակաբաշխության կազմակերպչական գործընթացը համակարգում էր «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպությունը:


«Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության նպատակն էր ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված գործողություններում և ստեղծել հարթակ լավագույն փորձի փոխանակման ու համագործակցությունների խթանման համար: Մրցանակաբաշխության ընթացքում ստացված բոլոր ծրագրերը և լուծումները կընդգրկվեն և կհրապարակվեն միջոցառման էլեկտրոնային գրքույկում:


Մրցանակաբաշխության փակման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետի ժ/պ Էռնա Անտոնյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերը, Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության փոխդեսպան Մուհամմադ Սալահը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը:


Մրցանակաբաշխության ընթացքում ստացված 100 մասնակցության հայտից 6 լավագույն նախագծերի հեղինակներն արժանացած մրցանակների:


  • Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ

Աստղինե Պասոյան՝ «ԵՄ հանուն Հայաստանի կայուն Էներգետիկայի» ծրագիր


  • Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ

Նունե Սարուխանյան՝  «Ուսուցումներ» և «Ֆերմերային դաշտային դպրոցների ստեղծում» փոքր դրամաշնորհային նախագծեր


  • Կլիմայական խնդիրների լուսաբանում

Անահիտ Թարխանյան՝  «Կանաչ էներգիան՝ կայուն եթերի ուղեկից» նախագիծ


  • Կլիմայական կրթությունը բոլորի համար

Հռիփսիմե Մկրտչյան՝ «Աղբ չէ» ակցիաների իրականացում


  • Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ

Նունե Հարությունյանը և իր կանանց թիմը՝ ԵՄ հանուն շրջակա միջավայրի տարածաշրջանային ծրագիր «Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության ծրագիր


  • Երիտասարդները կլիմայական գործողություններում

Դիանա Բադեյան՝  «Ապագա առաջնորդների ծրագիր» նախագիծ


 


 


Մրցանակաբաշխության նկարագիրն ու կանոներր հասանելի են այստեղ:



Կիսվել